MUZHIK.AM-Ը ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ հետ համատեղ կազմակերպում է «Տղամարդու առողջությունը 21-րդ դարում» գիտաժողովը, որը նվիրված է ժամանակակից տղամարդու առողջական խնդիրների համակողմանի քննարկմանը և դրանց լուծման արդյունավետ մոտեցումների ներկայացմանը։
Այսօր տղամարդկանց առողջության վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ քրոնիկ սթրես, նստակյաց կենսակերպ, վնասակար սովորություններ, ինչպես նաև կանխարգելիչ բժշկության նկատմամբ անբավարար ուշադրություն։ Արդյունքում բազմաթիվ հիվանդություններ հայտնաբերվում են ուշ փուլերում՝ բարձրացնելով բարդությունների և մահացության ռիսկը։ Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն տղամարդկանց առողջության առանցքային ուղղությունները՝ սրտանոթային, վերարտադրողական, հորմոնալ, միզասեռական և ուռուցքաբանական հիվանդությունները, ինչպես նաև վաղ ախտորոշման և կանխարգելման ժամանակակից մեթոդները։
Գիտաժողովի կարևորությունը կայանում է նրանում, որ այն միավորում է փորձառու մասնագետների և երիտասարդ բժիշկների՝ ստեղծելով գիտական և մասնագիտական երկխոսության հարթակ։ Միջոցառումը նպատակ ունի ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև առողջ մտածողության ձևավորման, տղամարդկանց առողջության նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի խթանման և առողջապահական համակարգի զարգացմանը նպաստելու Հայաստանում։
Գիտաժողովը տեղի է ունենալու հունվարի 31-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Մասնակցության համար գրանցվել հղումով՝ https://forms.gle/S5grg61kw1SFvtcV8







