Սրտի շրջանում կարճատև ծակոցները կարող են առաջանալ ամենատարբեր պատճառներով․ սկսած մկանային լարվածությունից մինչև լուրջ սրտային հիվանդություններ։ Շատ հաճախ դրանք անվնաս են, բայց երբեմն կարող են լինել ավելի լուրջ խնդրի նախազգուշացնող նշան։
Ինչու են առաջանում սրտի ծակոցները
Ծակող ցավերը միշտ չէ, որ գալիս են հենց սրտից․
-
Մկանային պատճառներ․ միջկողային մկանների ձգվածություն, անհարմար դիրք, ինտենսիվ մարզումից հետո լարվածություն։
-
Նյարդային պատճառներ․ սթրես, անհանգստություն, խուճապի նոպաներ։ Այս դեպքերում ցավը հաճախ ուղեկցվում է արագ սրտխփոցով կամ շնչառության զգալիության փոփոխությամբ։
-
Մարսողական խնդիրներ․ փքվածություն, ստամոքսի ռեֆլյուքս, որոնք կարող են առաջացնել սրտի շրջանի անհարմարություն։
Սրտի ծակոցների իրական պատճառը հասկանալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրանց տևողությանը, բնույթին և ուղեկցող ախտանիշներին։
Երբ սրտի ծակոցները վտանգավոր չեն
Եթե ցավը․
-
Տևում է մի քանի վայրկյան, հետո ինքնուրույն անցնում է
-
Ունի սուր և տեղային բնույթ
-
Չի տարածվում դեպի ձեռքը, պարանոցը կամ մեջքը
-
Առաջանում է սթրեսի, հոգնածության կամ անհարմար շարժման ժամանակ
Այդ դեպքում պատճառը հաճախ ոչ սրտային է և կապված է մկանային կամ նյարդային գործոնների հետ։
Երբ պետք է անհապաղ դիմել բժշկի
Ահազանգող նշաններ են․
-
Ցավը տևում է մի քանի րոպեից ավելի, ունի ճնշող կամ այրող բնույթ
-
Տարածվում է դեպի ձախ ձեռքը, պարանոցը, ծնոտը կամ մեջքը
-
Ուղեկցվում է շնչառության դժվարությամբ, սառը քրտինքով, սրտխառնոցով, գլխապտույտով
Այս ախտանշանները կարող են մատնանշել սրտամկանի ինֆարկտ, կամ այլ սուր սրտային վիճակ, և պետք է անհապաղ զանգահարել շտապ օգնություն։
Ինչ անել, եթե ծակոցները հաճախակի են
Եթե անգամ ցավերը կարճատև են, բայց կրկնվում են հաճախ, կարևոր է․
-
Անցնել սրտաբանի խորհրդատվություն
-
Կատարել ԷՍԳ (ԷԿԳ) և անհրաժեշտության դեպքում էխոկարդիոգրամա
-
Ստուգել սրտանոթային ռիսկի գործոնները՝ արյան ճնշում, խոլեստերին, շաքար
Սրտի խնդիրների վաղ հայտնաբերումը հնարավորություն է տալիս կանխել լուրջ բարդությունները։
Ինչպես պահպանել սրտի առողջությունը
-
Հետևել սննդակարգին՝ սահմանափակելով աղը, տրանսճարպերը և ավելացնելով բանջարեղեն, մրգեր, առողջ ճարպեր։
-
Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն (քայլք, լող, թեթև մարզումներ)։
-
Ծխախոտից և ալկոհոլից հրաժարում կամ դրանց նվազագույն օգտագործում։
-
Քնի և սթրեսի վերահսկում, քանի որ դրանք նույնպես ազդում են սրտի աշխատանքի վրա։






