Սեռական առողջություն

Մաստուրբացիան՝ նվազեցնում թ՞ե բարձրացնում է Տեստոստերոնի մակարդակը։ Պարզաբանում են բժիշկները:

ՄԱՍՏՈՒՐԲԱՑԻԱՆ ԼԱՎ Է ձեզ համար բազմաթիվ առումներով։ Այն կարող է նվազեցնել սթրեսի մակարդակը, բարձրացնել տրամադրությունը և բարելավել քունը։ Ավելին, պարբերաբար էյակուլյացիան(սերմնաժայտքում) կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի ռիսկը։ Բայց ինչպե՞ս է այն ազդում ձեր տեստոստերոնի մակարդակի վրա։

Դա բարդ հարց է։ Բրայան ՄաքՆեյլը (բժշկական գիտությունների դոկտոր, SUNY Downstate առողջապահական գիտությունների համալսարանի ուրոլոգիայի բաժնի վարիչ) նշում է, որ մաստուրբացիայի, էյակուլյացիայի և տեստոստերոնի մակարդակի միջև հստակ կապը ապացուցող շատ հետազոտություններ չկան։

Այնուամենայնիվ, տեստոստերոնը կարող է ազդել ձեր սեռական ցանկության վրա՝ և հնարավոր է՝ այն բանի վրա, թե որքան հաճախ եք ցանկանում մաստուրբացիա կատարել (կամ սեռական հարաբերություն ունենալ զուգընկերոջ հետ)։ Բժիշկ ՄաքՆեյլը նշում է, որ եթե տեստոստերոնի մակարդակը ցածր է, լիբիդոն և էներգիան կարող են ևս ցածր լինել, և կարող է էրեկցիա տեղի չունենալ։

«Սա կարող է հուշել տեստոստերոնի հետ կապված խնդրի մասին»,— ընդգծում է նա և հավելում, որ այդ դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Կա մի տարածված առասպել, թե մաստուրբացիան նվազեցնում է տեստոստերոնը, բայց դա ճիշտ չէ։ Այնուամենայնիվ, արդյո՞ք սեռական հարաբերությունը կամ մաստուրբացիան նվազեցնում կամ բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը, իրականում հայտնի չէ, ասում է Ջեյմս Հոթալինգը (բժշկական գիտությունների դոկտոր, Սոլթ Լեյք Սիթիի Յուտայի համալսարանի ուրոլոգ և տղամարդկանց վերարտադրողական առողջության մասնագետ)։

Տեստոստերոնի մակարդակը ամենաբարձրն է առավոտյան և փոփոխվում է օրվա ընթացքում։ «Այսպիսով, այս հարցը ուսումնասիրելը բավականին բարդ է, քանի որ տեստոստերոնի                                                                                                                                  մակարդակը փոփոխվում է րոպե առ րոպե»։

Մաստուրբացիայի և Տեստոստերոնի Կապը

ՀԻՇԵՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ՝ օրգանիզմում տեստոստերոնի մեծ մասը կապվում է երկու սպիտակուցների՝ ալբումինի և սեռական հորմոն կապող գլոբուլինի (SHBG) հետ։ Ալբումինը տեստոստերոնը տանում է ձեր օրգանիզմով, մինչդեռ SHBG-ն վերահսկում է այն «ակտիվ» տեստոստերոնի քանակը, որը ձեր օրգանիզմը օգտագործում է։

Մնացած տեստոստերոնը՝ ազատ տեստոստերոնը, չի կապվում այդ սպիտակուցների հետ և կարող է միանալ օրգանիզմի ցանկացած բջջին։ Դուք ունեք ավելի քիչ քանակությամբ ազատ տեստոստերոն։ Ընդհանուր տեստոստերոնի թեստը չափում է թե՛ ազատ տեստոստերոնը, թե՛ սպիտակուցների հետ կապվող տեստոստերոնը։

Մաստուրբացիայի և տեստոստերոնի վերաբերյալ հետազոտությունները հիմնականում միանշանակ արդյունքներ չեն տվել։

2021 թվականին Basic and Clinical Andrology ամսագրում հրապարակված հետազոտությունը չափել է հորմոնալ արձագանքները մաստուրբացիային։ Պարզվել է, որ մաստուրբացիան կարող է կանխել ազատ տեստոստերոնի նվազումը օրվա ընթացքում, բայց չի ազդում ընդհանուր տեստոստերոնի վրա։ Այդ ազդեցությունը եղել է ժամանակավոր և տեստոստերոնի մակարդակի էական փոփոխություն չի առաջացրել։

Մեկ այլ ավելի հին ուսումնասիրություն ցույց է տվել, որ երեք շաբաթ մաստուրբացիայից զերծ մնալուց հետո տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը փոքր-ինչ բարձր է եղել։

Այլ ուսումնասիրություններ փորձել են հասկանալ, արդյոք միայն սեռական գրգռվածությունը փոխում է տեստոստերոնի մակարդակը։ 2012 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեռական մտքերը, թեև կարող են նպաստել գրգռվածությանը, տեստոստերոնի մակարդակի բարձրացում չեն առաջացնում։

Եզրակացություն. մաստուրբացիան, ամենայն հավանականությամբ, չի բարձրացնում կամ նվազեցնում ձեր տեստոստերոնի մակարդակը էականորեն։

Արդյո՞ք Էյակուլյացիան Ազդում Է Տեստոստերոնի Թեստի Արդյունքների Վրա։

ՔԱՆԻ ՈՐ ՏԵՍՏՈՍՏԵՐՈՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆ ամենաբարձրն է առավոտյան, բժիշկ ՄաքՆեյլը նշում է, որ բժիշկները սովորաբար թեստն անցկացնում են այդ ժամերին։ Թեև այս թեմայով տվյալներ չկան, նա ասում է, որ թեստից անմիջապես առաջ մաստուրբացիան կամ էյակուլյացիան, ամենայն հավանականությամբ, արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունենա։

«Եթե մարդը մաստուրբացիայից հետո անմիջապես անցնում է արյան անալիզ, տեստոստերոնի մակարդակում կարող է լինել անցողիկ աճ, բայց ես իսկապես չեմ կարծում, որ դա էական կլինի»,— ասում է նա։

Սեռական Առողջության Խնդիրներ, որոնց ժամանակ կարող է դիպվել տեստոստերոնի մակարդակի իջեցում

ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ և տեստոստերոնի մակարդակը սերտորեն կապված են, պարզաբանում է ՋեյԴի Գոլոնը (PA-C, Չիկագոյի Ռաշի համալսարանի բժշկական խմբի ուրոլոգիական բուժօգնական)։

«Սեռական գործառույթը մարդու առողջության ընդհանուր ցուցանիշ է»,— նշում է նա։ Երբ տեստոստերոնի մակարդակը ցածր է, կարող են առաջանալ սեռական ֆունկցիայի խնդիրներ։

Սրա մեջ մտնում են ցածր լիբիդոն, էրեկցիայի խանգարումները կամ սերմի ծավալի նվազումը։ Բժիշկ ՄաքՆեյլը նշում է, որ տղամարդիկ կարող են նաև նկատել, որ իրենց էրեկցիաներն այնքան ուժեղ չեն, որքան նախկինում։

Հոգնածություն, դյուրագրգռություն և այնպիսի զբաղմունքներից հաճույք չստանալը, որոնք սովորաբար ձեզ ուրախություն են պատճառում, նույնպես կարող են ցածր տեստոստերոնի նշաններ լինել։

Ե՞րբ Դիմել Բժշկի։

Սեռական խնդիրների, լիբիդոյի անկման կամ էրեկցիայի խանգարման դեպքում ցանկալի է դիմել բժշկի։ Տեստոստերոնի ցածր մակարդակը կարող է առաջացնել այս ախտանշանները, ինչպես նաև նվազեցնել էներգիան և տրամադրությունը։ 

Banner
x