Սեռական առողջություն

Կարմրություն,ցածր լիբիդո, ցավ. առնանդամի հետ կապված խնդիրներ, որոնց մասին արժե պատմել բժշկին

Էրեկցիայի հետ կապված խնդիրներ

Անկողնում ձախողումը, որը կրկնվում է ամսական երկու անգամից ավելի (հատկապես, եթե դուք 40 տարեկան չեք), կարող է լինել սրտի հետ կապված խնդիրների հեռավոր ազդարարող: Ավստրիացի գիտնականներն ուսումնասիրել են տղամարդկանց երկու խումբ ՝ լիովին առողջ եւ նրանց, ում մոտ նկատվում է չափավոր կամ զգալի էլեկտիլ դիսֆունկցիա ։ Պարզվել է, որ երկրորդ խմբի ներկայացուցիչների մոտ 10 տարվա ընթացքում սրտային հիվանդություն ստանալու ռիսկը 65 տոկոսով ավելի բարձր է ։ Երբ արյան շրջանառության համակարգը սկսում է ավելի վատ աշխատել, տուժում է և՛ սիրտը և՛ առնանդամը ։ Բայց անոթները առնանդամի շրջանում ավելի նեղ են քան սրտի, նրանք, օրինակ, ավելի արագ խցանվում են խոլեստերինի քանակի ավելացումից, որը դժվարեցնում է արյան մատակարարումը:

Ցածր լիբիդո

Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու է սեռական ցանկությունը նվազում կամ ընդհանրապես անհետանում, և դրանցից մեկը քնի ընթացքում շնչառություն խանգարումն է: Այս հիվանդության դեպքում շնչառությունը պարբերաբար “կանգնում է” (ծանր դեպքերում 20 վայրկյանից միչև երկու-երեք րոպե),դա պատճառ է արյան մեջ թթվածնի քանակի պակասեցման, ինչը վատ է անդրադառնում օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա, այդ թվում ՝ նվազեցնում է սեռական ցանկությունը։

Մեզի գույնը կարմիր է դարձել

Հետազոտությունները ցույց են տվել որ, որ մեզի մեջ արյունը կարող է առաջանալ 160 պատճառներից մեկից ‘ ծանր ֆիզիկական ակտիվությունից մինչև երիկամների և միզապարկի ուռուցքներ: Այս դեպքում անպայամն պետք է դիմել բժիշկի:

Առնանդամի գլխիկն ուռել ու կարմրել է

Եթե մեխանիկական վնասը լիովին բացառված է, պատճառը կարող է լինել օրինակ՝ վարակիչ հիվանդություն, որն առաջացնում են բակտերիաները, վիրուսները կամ սնկերը: Այնուամենայնիվ, արժե նաև դիմել ուրոլոգի: Հնարավոր պատճառներից մեկը նաև արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումն է:

Առնանդամի գլխի զգայունությունը նվազել է

Ճիշտ ժամանակն է ստուգելու արյան մեջ գլյուկոզի քանակը, նույնիսկ փոքր-ինչ բարձրացված դա կարող է բացասական ազդեցություն ունենալ առնանդամի զգայունության վրա: Այնուամենայնիվ, արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը կարող է նաև ազդել առնանդամի զգայունության վրա: Արժե նաև ստուգել, արդյոք B խմբի վիտամինների պակաս կա, քանի որ առանց դրանց նյարդային համակարգի ՝ առնանդամից ուղեղ ազդանշաններ փոխանցելու ունակությունը վատթարանում է:

Դուք սովորականից հաճախ եք միզում

Դա կարող է լինել շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի նշան, հիվանդություն, որը հազվադեպ է հանդիպում մինչև 40 տարեկան տղամարդկանց մոտ, բայց հանդիպում է 70-ից 90 տարեկան տղամարդկանց մինչև 90 տոկոսի մոտ(նախկինում կոչվում էր ադենոմա): Շագանակագեղձը մեծանում է և սեղմում միզուկը: Եթե հիվանդությունը չբուժվի, այն կարող է ավարտվել երիկամների անբավարարությամբ, սակավարյունությամբ, պիելոնեֆրիտով կամ նույնիսկ երիկամների քաղցկեղով:

Քիչ սերմնահեղուկ կամ օրգազմի ացակայություն

Երկու դեպքում էլ պատճառը կարող է լինել արյան մեջ տեստոստերոնի ցածր մակարդակը.Այս հորմոնը մասնակցում է սերմնահեղուկի արտադրությանը, իսկ որքան շատ է սերմնահեղուկը, այնքան ուժեղ է սերմնաժայթքումը, օրգազմը: Պատճառը կարող է լինել քնի խանգարումները, որոշ դեղամիջոցների ընդունումը, ինչպես նաև դեպրեսիան։ Ամեն դեպքում, եթե խնդիրը ոչ թե մեկանգամյա, այլ կանոնավոր է, պետք է դիմեք բժշկի:

Banner
x