Ֆիզիկական առողջություն

Ինչու է կարևոր կալցիումը (Ca) և վիտամին B12-ը տղամարդկանց համար

Տղամարդկանց համար կալցիումը և վիտամին B12-ը առանցքային դեր ունեն մի շարք համակարգերում, ներառյալ՝ ոսկորների, նյարդային համակարգի, սրտի և վերարտադրողական ֆունկցիայի համար։ Դրանց պակասը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել հոգնածության, մկանային թուլության, հիշողության վատթարացման և լուրջ առողջական խնդիրների։

Կալցիում (Ca)

  1. Ոսկորների և ատամների ամրություն
    Կալցիումը հիմնական նյութն է ոսկորների կառուցվածքում։Կալցիումի պակասի դեպքում տղամարդկանց մոտ դիտվում է  օստեոպորոզ և կոտրվածքների ռիսկը ավելի է բարձրանում ՝ հատկապես տարիքով տղամարդկանց մոտ։

  2. Մկաններ, նյարդեր և սիրտ
    Կալցիումը անհրաժեշտ է մկանային կծկումների, նյարդային հաղորդակցության եւ սրտի ռիթմի պահպանմանը։ Պակասը կարող է բերել մկանային ցավերի, ջղակծկումների և անբավարար սրտառիթմի խնդիրների ։

  3. Սրտանոթային հիվանդությունների ռիսկերի բարձրացում
    Օրական  կալցիումի 1000 մգ ավել օգտագործումը կարող են ավելացնել սրտանոթային համակարգի հիվանդությունների և մահացության ռիսկը՝ հատկապես տղամարդկանց մոտ ։

  4. Որքան է պետք
    Առողջապահոթյան համաշխարհային կազմակերպությունը  առաջարկում է մեծահասակ տղամարդկանց համար օրական մինչև 1000 մգ, բայց 70+ տարիքային խմբում՝ ≈1200 մգ ։ Մթերքները որոնք պարունակում են ավելի շատ Ca, դրանք են՝ կաթ, պանիր, կանաչ բանջարեղեն, ձկնատեսակներ (օր․- սարդինա) ապահովում են այս քանակը։

Վիտամին B12

 

  1. Արյան, ԴՆԹ և նյարդային համակարգի համար
    B12-ը խիստ անհրաժեշտ է կարմիր բջիջների արտադրության, ԴՆԹ սինթեզի և նյարդային գործառույթների համար։ Նրա պակասը առաջացնում է անեմիա, հոգնածություն, նյարդային խանգարումներ և հիշողության խնդիրներ ։

  2. Մեծահասակ տղամարդկանց համար առաջարկվող օրական չափաբաժինը մոտ 2.4 մկգ է

  3. Ռիսկի գործոններ B12-ի պակասի համար

    • Կենդանական սննդի սահմանափակում 

    • Աղեսամոքսային համակարգի խնդիրներ(ներծծման խանգարումներ)

    • և այլն

Ինչպես իմանալ արդյոք ունեք Ca և Vit B12 պակաս

  • Հանձնիր արյան թեստ՝ ստուգելու՝ Ca-ի , B12-ի մակարդակները և անեմիայի նշանները։

  • Եթե պարզվեց որ ունեք դրանց պակասը ապա  ձեր սննդակարգն դարձրեք բազմազան՝ ներառելով կաթնամթերք, ձու, միս, ձուկ, կանաչ տերևավոր բանջարեղեն։

  • Ուշադիր եղիր հավելումների օգտագործման դեպքում՝

    • Կալցիումը պետք է համակցել D vitaminn–ի հետ և չընդունել >1000 մգ/օր, եթե չկա բժշկական ցուցում

    • B12-ի դեպքում, պետք է ընդունել ևս բժշկի ցուցումով և միայն բժիշկը պետք է որոշի B12 ընդունեք հաբերի տեսքով թե ներերակային:

  • Ֆիզիկական ակտիվությունը և քունը օգնում են օպտիմալ Կալցիումի և B12-ի գործողությունների ամբողջությանը։

Համառոտ աղյուսակ

Մեծ դեր ունի Պակասի գլխավոր վտանգները Առաջարկվող չափաբաժին (տղամարդիկ)
Կալցիում (Ca) Ոսկոր, մկան, սիրտ, նյարդ Սպոնտան կոտրվածքներ, օստեոպորոզ, սիրտ-անոթային խնդիրներ ~1000 մգ (տարիք 70+՝ ≈1200 մգ)
B12 Նյարդ, արյուն, էներգիա Անեմիա, գերհոգնածություն, ջղակծկումներ, մկանային թուլություն ≥2.4 մկգ/օր (երբեմն բարձրացման կարիք կարող է լինել)

Տղամարդիկ, որոնք հետևում են իրենց մարզավիճակին,սննդին,սննդի որակին, ռեժիմին,Ավելի քիչ են հակված տվայլ տարրերի պակասի զարգացմանը իրենց օրգանիզմում։ Բայց հենց այս երկու տարրերը են ապահովում ձեր առողջության հիմքերը։

Banner
x