Ոչ թե միանգամից ազատվեք ծխելու սովորությունից, այլ սահմանափակվեք օրական կամ նույնիսկ շաբաթական մեկ ծխախոտով: Վնասակար սննդից հրաժարվելու դեպքում նախ հրաժարվեք որևէ մի սննդատեսակից կամ մթերքից:
Գտեք փոխարինող միջոց
Վատ սովորությունների մեծ մասի հիմքում ընկած են սթրեսը, անհանգստությունները և վախերը, և եթե ձեզ կտրուկ զրկում եք վատ սովորություններից որոնք տվյալ դեպքում հանդիսանում են որպես աջակցություն, ամենայն հավանականությամբ, օգուտի փոխարեն կստանաք լրացուցիչ լարվածություն, որի պատճառով, ի վերջո, կարող եք վերադառնալ վարքի նախկին մոդելին: Որպեսզի դա տեղի չունենա, պետք է ինքներդ ձեզ համար որևէ շեղող միջոց գտնեք օրիակ՝ այդ պահին երաժշտություն լսեք կամ մաստակ ծամեք:
Բացահայտեք վատ սովորությունները խթանող գործոնները
Հաճախ մենք ” կոտրվում ենք ” ենք այն ժամանակ երբ վախենում ենք, նեղվում, վտանգ կամ անվստահություն ենք զգում, որի ժամանկ որևէ մի շեղող երևույթի կարիք ենք զգում, տվյալ դեպքում ծխախոտի, ֆաստֆուդի կամ սոց կայքերի: Մի քանի շաբաթվա ընթացքում փորձեք ֆիքսել ձեր հույզերը այն պահին, երբ ծխախոտի, համբուրգերի կամ սոց ցանցեր մտնելու կարիք եք զգում: Սա կօգնի հասկանալ, թե կոնկրետ ինչն է դառնում վատ սովորության ձգան և հնարավորություն կտա այն հաղթահարել ։ Ի վերջո, հայտնի թշնամու հետ գործ ունենալը շատ ավելի հեշտ է:
Հանգստացեք
Որքան շատ սթրես կա մեր կյանքում, այնքան ավելի շատ ենք ենթարկվում վատ սովորությունների: Դա լավագույնս արվում է հանգստի մեկնած ժամանակ կամ արձակուրդում: Փորձեք քնել օրական առնվազն ութ ժամ, շատ քայլել, բավարար քանակությամբ ջուր խմել: Հիանալի կլինի, եթե կարողանաք լողավազան գնալ կամ զբոսնեք բնության գրկում, սա նույնպես օգնում է ազատվել սթրեսից: Եվ արձակուրդներից հետո, երբ արդեն լավ հանգստացել եք , փորձեք հարձակում սկսել ձեր վատ սովորությունների վրա:
Ընդմիջումներ արեք
Մի փորձեք միանգամից և ընդմիշտ ազատվել վատ սովորություններից. մեր հոգեկանը շատ չի սիրում կտրուկ փոփոխություններ, նույնիսկ եթե դրանք դեպի լավն են: Փորձեք ինքներդ ձեզ խաբել. մի թողեք ծխելը, այլ փորձեք մեկ ժամ մնալ առանց ծխախոտի: Փորձեք ևս մեկը անգամ: Եվ նորից մեկ անգամ: Եվ Ինչ? Արդեն մեկ շաբաթ է, ինչ չեք ծխում: Այո, այո, այդպես է գործում: