Նյութը պատրաստել է ոճաբան Սիռա Մինասյանը
Նպատակաուղղված դասականություն
Ընդգծված հարթություն, հստակ գծեր և սև-սպիտակի հակադրություն — հենց այս դեպքում ձևն է խոսում ավելի բարձր, քան բառերը։ Կերպարը կառուցված է հակադիր ուժերի վրա և կատարյալ է բնավորությամբ տղամարդկանց համար։ Այն ավելացնում է խարիզմա և համարձակություն։
Ավելի հարմար է հասուն տղամարդկանց համար, ովքեր զգում են ին և յան ներդաշնակությունը։ Կիսա-գործնական և կիսա-զգացմունքային, բայց էլեգանտ՝ կերպարը պահպանում է ձևը ցանկացած իրավիճակում։

Գյուղական շունչ քաղաքում
Փայտյա երանգների և նուրբ վանդակավոր պրինտով կոստյումը բերում է հարմարավետություն ու ջերմություն՝ քաղաքային միջավայրում։
Այսպիսի կերպարը տղամարդուն ներկայացնում է որպես բաց և զգայուն մարդ։ Նման կոստյում կրում են հաճախ այն տղամարդիկ, ովքեր հանդիսանում են բարի ընկերներ։ Այստեղ կա պարզություն և ներքին ներդաշնակություն։

Ավազագույն շքեղություն
Բեժի և ավազի երանգները կարծես հրավիրում են արևամուտի գեղագիտությանը։
Եթե առաջին կերպարը դասական էր, ապա սա՝ նուրբ շքեղություն։ Այն փոխանցում է արևի էներգիա, ջերմություն և հարմարավետություն։
Հարմար է տարբեր տարիքի տղամարդկանց համար, սակայն տարիքով մեծերի դեպքում գունային ընտրությունը պետք է լինի ավելի մեղմ, մոտ բնական երանգներին։

Բալագույն փունշ
Այս կերպարը ունի տրամադրություն՝ թեթև, խաղային, փոքր-ինչ պրովոկացիոն։ Կաշվից հագուստի և պիժամայի ոճի համադրությունը համարձակ է և ոչ բոլորին հարմար։
Ամենալավը՝ բարձրահասակ և մարզական կազմվածքով տղամարդկանց համար։ Բայց կան բացառություններ՝ ամենակարևորը՝ մտածված մոտեցում ցուցաբերել։
Կաշվե սանդալները՝ ևս մեկ ուժեղ շեշտադրում։ Այս ոճը նրանց համար է, ովքեր կարող են ճշգրիտ հավասարակշռել համարձակության և նուրբ ճաշակի միջև։

Քաղաքային շորտեր
Ծնկից ներքև բերմուդա շորտերը վաղուց դադարել են լինել նորույթ, և դարձել են ամառային զգեստապահարանի հաստատուն տարր։
Դրանք ոչ միայն փրկում են շոգից, այլև կերպարին ավելացնում են թեթևություն և անհատականություն։
Պետք է հիշել՝ շորտերը գրասենյակային ոճի մաս չեն։ Լավագույնն՝ երեկոյան կամ հանգստյան օրերին։
Մուլտիժանրը ընդգծում է կերպարի քաղաքային բնույթը։ Միայն մեկ շապիկով կամ ֆուտբոլկայով՝ կերպարը դառնում է հանգստյան կամ ծովափնյա։
Քաղաքային շեշտադրումն ամրապնդելու համար հիանալի ընտրություն են կաշվե լոֆերները կամ էսպադրիլիաները։





