Բլոգ

Հայրիկների օրը muzhik.am-ի հետ, Yerevan mall-ում

Muzhik.am-ը հրավիրում է Ձեզ ու Ձեր ընտանիքին Հայրիկների օրվան նվիրված միջոցառման, որը կկայանա

Երևան Մոլ

Հունիսի 13-15

Հունիսի 13 ՝ 18:00-22:00 հունիսի 14,15 ՝ 11:00-22:00

Եկեք նշենք հայրիկների օրը խաղով, ժպիտով ու առողջությամբ։

Ի՞նչ է սպասվում Ձեզ

Mortal Kombat մրցաշար՝ «Հայրիկներ՝ մենամարտի դաշտում»
Հայրիկներ և տղամարդիկ՝ 1-ն ընդդեմ 1-ի պայքարում
Գրանցում՝ նախապես կամ տեղում
https://forms.gle/BHiKEGFXncQL4R438

Արագ վիկտորինա՝ «10 հարց առողջության մասին»
Մինչև 3 րոպե, ուսուցանող, բայց զվարճալի

Կանանց մրցույթ՝ «Ի՞նչ գիտես տղամարդկանց մասին»
Թեստ տղամարդկանց առողջության ու հոգեբանության թեմաներով

«Ուժեղ պապա» մրցույթ
Ո՞վ է ամենաուժեղը։ Մասնակից հայրիկները 30 վայրկյանում հնարավորինս շատ սեղմում են ձիգ էսպանդեր։

«Խոսք հայրիկից»
Սրտից եկող խոսքեր՝ ապագայի համար։

Հայրիկները տեսախցիկի առջև ասում են 3 խորհուրդ իրենց երեխաներին։

Լավագույն միտք-խոսքերը կհավաքվեն հոլովակում՝ Muzhik.am հարթակի համար։

Լավ երաժշտություն

Ուրախ մթնոլորտ

Հաճելի ժամանց՝ ամբողջ ընտանիքի համար

Մուտքն ազատ է։

Միացիր, տարածիր, հրավիրիր ընկերներիդ

Մանրամասները՝ muzhik.am կայքում կամ մեր էջում։

 

Banner
x