Սեռական առողջություն

Ցիստիտը տղամարդկանց մոտ

Ցիստիտը միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է, որը հաճախ հանդիպում է կանանց մոտ, սակայն տղամարդկանց շրջանում այն ավելի հազվադեպ է հանդիպում, բայց ավելի լուրջ ընթացք կարող է ունենալ: Տղամարդկանց մոտ ցիստիտը հիմնականում կապված է այլ միզասեռական խնդիրների հետ և պահանջում է մանրակրկիտ ախտորոշում ու բուժում:

Պատճառները Տղամարդկանց մոտ ցիստիտի առաջացման հիմնական պատճառներն են՝

  • Միզուղիների խցանում (պրոստատիտ, ադենոմայի կամ ուռուցքի հետևանքով),
  • Միզուղիների ինֆեկցիաներ,
  • Աուտոիմուն կամ ալերգիկ ռեակցիաներ,
  • Սեռավարակներ (քլամիդիոզ, գոնորեա և այլն),
  • Միզաքարային հիվանդություն,

Ախտանշանները Ցիստիտը տղամարդկանց մոտ կարող է արտահայտվել հետևյալ նշաններով՝

  • Միզարձակության հաճախականության ավելացում,
  • Այրոցի զգացում և ցավ միզարձակման ժամանակ,
  • Պղտոր կամ արյունային մեզ,
  • Որովայնի ստորին հատվածի ցավեր,
  • Ընդհանուր թուլություն, ջերմություն:

Ախտորոշում Ցիստիտի ախտորոշումը ներառում է՝

  • Մեզի ընդհանուր քննություն,
  • Ուլտրաձայնային հետազոտություն (պրոստատաի, միզապարկի և երիկամների),
  • Ցիստոսկոպիա (բարդ դեպքերում):

Բուժումը Ցիստիտի բուժումը տղամարդկանց մոտ կախված է պատճառից՝

  • Հակաբակտերիալ թերապիա՝ եթե առկա է բակտերիալ վարակ,
  • Հակաբորբոքային դեղամիջոցներ,
  • Սպազմոլիտիկներ՝ ցավը մեղմելու համար,
  • Խմելու ռեժիմի կարգավորում՝ օրգանիզմից վարակը դուրս բերելու համար,
  • Հիմնական պատճառի բուժում, օրինակ՝ պրոստատիտի կամ միզաքարային հիվանդության դեպքում:

Կանխարգելում Ցիստիտի կանխարգելման համար տղամարդկանց անհրաժեշտ է՝

  • Հետևել անձնական հիգիենային,
  • Խուսափել գերտաքացումից,
  • Պարբերաբար դատարկել միզապարկը,
  • Առողջ կենսակերպ վարել՝ բարձրացնելով իմունիտետը:
Banner
x