Խնամք և հիգիենա

Ճաղատությունը տղամարդկանց մոտ. պատճառները և բուժումը

Ալոպեցիան կամ ճաղատությունը հիվանդություն է, որն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Ցավոք, այս խնդրի դեպքում մարդիկ հազվադեպ են դիմում բժշկի՝ փորձելով ինքնուրույն բուժում գտնել: Բայց ապարդյուն, քանի որ ալոպեցիան բազմագործոն հիվանդություն է, որն ունի մի քանի պատճառ։

Ճաղատության հիմնական պատճառները

Ալոպեցիայի առաջացումը կարող է առաջանալ տարբեր պատճառներով. Որո՞նք են մազաթափության ամենատարածված գործոնները: Առաջին հերթին դա սթրես է: Եվ.

– օրգանիզմում երկարատև ինտոքսիկացիա,որոշ դեղերի երկարատև օգտագործումը

– գլխի ոչ պատշաճ խնամք

– մազերի ուժեղ ձգում (օրինակ, ամուր ,,գլխարկներ,, կրելուց)

Ճաղատության տեսակները

  1. Անդրոգեն ալոպեցիա (Андрогенетическая алопеция)՝ աճող մազաթափություն, որն առաջանում է մազի ֆոլիկուլի վրա սեռական հորմոնների (անդրոգենների) ազդեցությամբ՝ ժառանգական նախատրամադրվածություն ունեցողների մոտ։ Այս հիվանդության ժամանակ  գենետիկ մակարդակով ճակատ-քունքային գոտու ֆոլիկուլներին փոխանցվում է բարձր զգայունություն տեստոստերոնի նկատմամբ:Նման ալոպեցիայի առաջին ախտանիշը գլխամաշկի որոշակի հատվածում տեղային մազաթափությունն է: Ժամանակի ընթացքում ճաղատ հատվածը տարածքով մեծանում է՝ շրջանաձև կամ օվալաձև։ Մազերը, որոնք ավելի մոտ են հիվանդության կիզակետին, դառնում են ավելի բարակ և փխրուն: Եթե ​​ժամանակին չդիմեք բժշկի, կարող եք նույնիսկ առանց հոնքերի ու թարթիչների մնալ։

  1. Եթե ճաղատությունը չի սկսվում գլխի ճակատային մասից, ապա հիվանդության պատճառն առավել հաճախ էնդոկրին համակարգի խնդիրներն են (հիպոթիրեոզ կամ մակերիկամային անբավարարություն)։  Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի կամ մաշկաբան-տրիխոլոգի:

  2. Մազերի աճը կարող է դադարել նաև մաշկի սպիների տեղում, սա կոչվում է ցիկատրիկ(рубцовая) ալոպեցիա:Այն կարող է առաջանալ տարբեր բակտերիալ վարակների պատճառով, որոնք առաջացնում են բորբոքային ռեակցիաներ մազերի ֆոլիկուլների շուրջ, որտեղ ձևավորվում է մազարմատները միացնող հյուսվածք: Ամենատարածված վարակներն են սնկային ախտահարումներ և գլխամաշկի խորը թարախային վնասվածքները։ Այն կարող է առաջանալ նաև գլխի շրջանում վնասվածքի կամ այրվածքների հետևանքով:

  3. Կա նաեւ բնածին ալոպեկիա։ Այս պաթոլոգիան չափազանց հազվադեպ է և, որպես կանոն, զուգորդվում է այնպիսի արատներով, ինչպիսիք են թույլ եղունգները կամ ատամների դիստրոֆիան։ Այս հիվանդության հիմքը մազի ֆոլիկուլների ամբողջական կամ մասնակի բացակայությունն է: Դա կարող է առաջանալ ամինաթթուների սինթեզի խախտմամբ։

Ճաղատության բուժման մեթոդներ

Ճաղատության բուժման մեթոդը կախված է նրանից, թե ինչպես  ալոպեցիա է (ճաղատությունը), ինչպես նաև օրգանիզմի անհատական ​​առանձնահատկություններից: Նախ կատարվում է տրիխոգրամա՝ մազերի հետազոտություն մանրադիտակի տակ։ Մասնագետները որոշում են մազերի քանակի և դրանց աճի փուլի հարաբերակցությունը։ Այնուհետև հիվանդին նշանակվում է մի շարք պրոցեդուրաներ, այդ թվում՝ հատուկ պատրաստուկների (դեղորայքի) օգնությամբ, որոնք կարող են դադարեցնել ճաղատությունը և կայունացնել մազերի աճը։

Օգտակար պրոցեդուրաներ.

  • գլխի բուժական մերսում;

  • մուլտիվիտամիններ ընդունում;

  • վիտամինային ներարկումներ;

  • մեզոթերապիա;

  • պլազմոթերապիա

  • մազերի աճի խթանող պրեպարատների ընդունում;

  • էլեկտրական խթանում.

Օգտակար խորհուրդներ

  • Նկատե՞լ եք, որ ձեր մազերը թափվում են։ Օգտագործեք սպիտակ լուպինի սպիտակուցով գլխամաշկի խնամքների միջոցներ: Նրանք արագացնում են մաշկի նյութափոխանակությունը 18%-ով։

  • Շամպուններ, սփրեյներ, բալասաններ, դիմակներ և մազերի այլ միջոցներ գնելիս ուշադրություն դարձրեք, որ դրանք բնական լինեն, չպարունակեն պարաբեններ, սիլիկոններ, պրոպիլեն գլիկոլ։

  • Ալոպեցիայի համար սնուցումը պետք է հավասարակշռված լինի: Մազերի աճի համար օգտագործեք ավելի շատ բանջարեղեն, մրգեր, մթերքներ, որոնք պարունակում են ժելատին (ժելատինը պարունակվում է ջլերում, հոդերի, կենդանիների, ձկների և թռչունների մաշկի և մսի մեջ) և յոդ (ծովային ջրիմուռներ, խավիար, ձողաձկան միս, գետնաձուկ և թունա, ծովախեցգետին, կաղամար, արմավ, սև հաղարջ): Իսկ քաղցրից, ալյուրից, ճարպից, ապխտած մթերքներից ավելի լավ է հրաժարվել։

Banner
x