Տարբերակում ենք անմիզապահության 3 հիմնական տեսակներ: Առաջինը կոչվում է ուրգենտ սթրեսային, երկրորդը՝ սթրեսային, իմպերատիվ կամ հրամայողական, երրորդը` խառը տեսակն է, երբ երկու բաղադրիչներն էլ առկա են: Կան այլ տեսակներ ևս՝ պարադոքսալ իշուրիա, շարունակական, սիտուացիոն:
Ուրոգենտ անմիզապահությունն այնպիսի վիճակ է, երբ տղամարդը գիտի, որ միզելու ցանկություն ունի, բայց չի կարող վերահսկել այն և “հասնել զուգարան” ։ Այս տեսակը բնորոշ է Պարկինսոնի հիվանդությանը, շաքարային դիաբետին, ինչպես նաև հանդիպում է տղամարդկանց մոտ ինսուլտից հետո։
Սթրեսային անմիզապահությունը անմիզապահության ամենատարածված տեսակն է, այն ամենևին էլ կապ չունի սթրեսի հետ, այն տեղի է ունենում ֆիզիկական ծանրաբեռնվածության, ծիծաղի, հազի, ծանր բեռ բարձրացնելու փորձի ժամանակ, ինչը հանգեցնում է միզապարկի ճնշման բարձրացման և մեզի ակամա արտազատման:
Խառը անմիզապահության ժամանակ առկա է և ուրոգենտ և սթրեսային անմիզապահությունները: Այս անմիզապահության տեսակը առաջանում է դետրուսորի կծկողականության նվազման, միզապարկի գերձգման, սֆինքտերի անբավարարության ֆոնի վրա:
Անմիզապահության պատճառները
Կարող է առաջանալ շագանակագեղձի քաղցկեղի արմատական պրոստատէկտոմիայից, ադենոէկտոմիայից (տրանսուրետրալ, բաց)հետո;
Միզամուղների և որոշ դեղամիջոցների երկարատև օգտագործումը, որոնք ազդում են մկանների տոնուսի և նյարդամկանային փոխանցման վրա;
Ուղեղի կամ ողնուղեղի վնասվածքներ ‘ միզապարկի վերահսկողության կորստով;
Նյարդաբանական հիվանդություններ, ինչպիսիք են ցրված սկլերոզը կամ Պարկինսոնի հիվանդությունը;
Կոնքի մկանների թուլությունը քրոնիկ փորկապության, նստակյաց ապրելակերպի, նստակյաց աշխատանքի, Երկարատև ֆիզիկական աշխատանքի արդյունքում;