Մենք հաճախ մտածում ենք, որ մեկ-երկու բաժակ ալկոհոլ ոչինչ չի նշանակում։ Բայց լյարդը տեսնում է ամեն ինչ։ Սա մեր օրգանիզմի գլխավոր ֆիլտրն է, որն աշխատում է 24/7՝ մեր փոխարեն մաքրելով վնասակար նյութերը։ Եվ երբ ալկոհոլ ենք օգտագործում՝ առաջին հարվածը հենց նա է ստանում։
Ինչ է անում լյարդը, երբ խմում ենք ալկոհոլ
Երբ խմում ես գարեջուր, գինի կամ որևէ խմիչք՝ լյարդդ սկսում է քիմիական ռեակցիաներով քայքայել էթանոլը։ Այդ ընթացքում առաջանում են թունավոր միացություններ, օրինակ՝ ացետալդեհիդ, որը վնասում է լյարդի բջիջները։ Եթե սա հաճախ կրկնվում է, լյարդը չի հասցնում վերականգնվել։
Լյարդի վնասման փուլերը
- Ճարպային լյարդ (steatosis)
Առաջանում է նույնիսկ շաբաթական մի քանի չափազանցված խմումներից։ Լյարդում կուտակվում է ճարպ՝ խանգարելով նրա նորմալ աշխատանքը։ Լուռ ընթացք ունի։ - Ալկոհոլային հեպատիտ
Ակտիվ բորբոքում է՝ տենդով, ցավով աջ կողի տակ, սրտխառնոցով։ Վտանգավոր փուլ է, երբ լյարդը սկսում է անկում ապրել։ - Ցիռոզ
Վերջին փուլն է՝ երբ լյարդի բջիջներն այլևս չեն վերականգնվում։ Ցիռոզը կարող է անցնել լյարդի քաղցկեղի։
Որքա՞ն ալկոհոլն է արդեն վնասակար
Շատ տղամարդիկ մտածում են՝ եթե ամեն օր միայն մեկ գավաթ գարեջուր են խմում, ապա խնդիր չկա։ Բայց իրականում՝
- Եթե խմում ես ավելի քան 2 չափաբաժին օրական, կամ
- ավելի քան 14 չափաբաժին շաբաթական (օրինակ՝ 6 շիշ գարեջուր),
ապա արդեն ռիսկային գոտում ես։
1 չափաբաժին = 330մլ գարեջուր / 150մլ գինի / 40մլ օղի
Լյարդը ցավ չի զգում։ Նույնիսկ վնասված լինելու դեպքում կարող է տարիներով որևէ նշան չտալ։ Բայց եթե նկատում ես հետևյալները՝ արժե ստուգվել․
- Քրոնիկ հոգնածություն
- Դեղնավուն մաշկ կամ աչքեր
- Աջ կողի տակ ծանրություն
- Փքվածություն, սրտխառնոց
Կարելի՞ է լյարդը վերականգնել
Այո՛։ Լյարդը միակ օրգանն է, որը կարողանում է ինքն իրեն վերականգնել, եթե նրան ժամանակ և հանգիստ տաս։
Ի՞նչպես օգնել նրան․
- Դադարեցնել կամ նվազեցնել ալկոհոլի օգտագործումը
- Հետևել քաշին
- Սնվել առողջ (բրոկոլի, լոլիկ, վարսակ, կանաչ թեյ)
- Սթրեսի կառավարում՝ լյարդը կապ ունի նյարդային համակարգի հետ
Տղամարդկանց առանձնահատկությունը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց մոտ ավելի հաճախ են զարգանում լյարդի հետ կապված խնդիրներ, քանի որ
- Ավելի մեծ չափերով են խմում
- Ավելի քիչ են ստուգվում բժիշկների մոտ
- Ավելի ուշ են դադարեցնում վնասակար սովորույթները
Մեկ բաժակ գինի երբեմն՝ գուցե անվնաս լինի։ Բայց ամենօրյա օգտագործումը, նույնիսկ «թեթև» գարեջուրը, լուռ քայքայում է այն օրգանը, որի շնորհիվ առողջ ես ապրում։ Լյարդը չի բողոքում, բայց ամեն օր հիշեցնում է իր աշխատանքի մասին՝ քո ընդհանուր ինքնազգացողությամբ։






