Ֆիզիկական առողջություն

Ալկոհոլ + ճարպոտ սնունդ․ ինչու է Ամանորը վտանգավոր տղամարդկանց առողջության համար

Ամանորին տղամարդկանց մեծ մասը նույն սխալն է անում․ շատ են խմում և շատ են ուտում։ Այդ երկուսը միասին օրգանիզմի համար դառնում են ծանր հարված, որի հետևանքները հաճախ զգացվում են հենց հունվարի 1-ին։

Ինչու է այս համադրությունը վտանգավոր

Ալկոհոլը խթանում է ստամոքսահյութի արտադրությունը և ծանրաբեռնում լյարդը։ Ճարպոտ սնունդը պահանջում է մեծ քանակի լեղի և ֆերմենտների արտազատում։ Երբ դրանք միաժամանակ են ընդունվում, մարսողական համակարգը չի հասցնում աշխատել նորմալ ռեժիմով։

Արդյունքում առաջանում են.

  • ստամոքսի ցավ և այրոց

  • սրտխառնոց, փսխում

  • փքվածություն

  • սուր ցավ որովայնի վերին հատվածում

Ամենատարածված խնդիրները Ամանորից հետո

  • սուր գաստրիտ

  • պանկրեատիտ

  • լեղապարկի նոպա

  • զարկերակային ճնշման բարձրացում

  • սրտի աշխատանքի խանգարում

Սրանք այն պատճառներն են, որոնցով տղամարդիկ ամենից հաճախ դիմում են շտապօգնության հունվարի 1-ին։

Ովքեր պետք է առավել զգույշ լինեն

  • 30 տարեկանից բարձր տղամարդիկ

  • բարձր ճնշում ունեցողներ

  • ստամոքսի կամ լյարդի խնդիրներ ունեցողներ

  • ավելորդ քաշ ունեցողներ

Այս խմբերում անգամ մեկ գիշերվա ընթացքում չարաշահումը կարող է բերել լուրջ խնդիրների։

Ինչպես նվազեցնել ռիսկը

  • մի խառնիր ալկոհոլի տեսակները

  • կեր փոքր չափաբաժիններով

  • խմիր ջուր 

  • մի շարունակիր ուտել, եթե արդեն հագեցած ես զգում

  • մի խմիր ալկոհոլ դատարկ ստամոքսին

Ամանորը տոն է, ոչ թե օրգանիզմը տակն ու վրա անելու գիշեր։
Մի քիչ վերահսկողությունը բավական է, որ տոնը չավարտվի դեղահաբերով կամ հիվանդանոցում։

Banner
x