Անշուշտ, դուք հաստատ լսել եք հակաբեղմնավորիչ միջոցների կարևորության մասին, բայց նաև շատ միֆեր են տարածված դրանց վերաբերյալ։ Տղամարդկանց շրջանում ամենատարածված հակաբեղմնավորիչ միջոցը՝ պահպանակն է, նաև առաջատարն է իր շուրջը ձևավորված սխալ պատկերացումների թվով։
Այս հոդվածում կծանոթանաք այդպիսի 7 միֆի մասին, որոնց վաղուց արդեն ամոթ է հավատալ։
- Սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործումը նվազեցնում է հաճույքի զգացումը
Դեռևս կարծում ես, որ պահպանակըը նվազեցնում է զգայունությունը։ Գուցե այդպես եղել է, բայց ժամանակակից պահպանակներն այնքան բարակ են, որ դրանք չեն կարող ազդել սեռական ակտի զգացողությունների վրա։ Ամերիկյան ընտանիքի պլանավորման ֆեդերացիայի առաջատար մասնագետ, բժիշկ Ռեյգան Մակ Դոնալդ-Մոուսլին նշում է, որ հետազոտությունների համաձայն՝ տղամարդիկ՝ թե՛ պահպանակով, թե՛ առանց դրա, իրենց սեռական ակտը նույն կերպ են գնահատում։
- Պահպանակը հուսալի չէ
Այս պահին դեռևս չի հայտնաբերվել ավելի հուսալի հակաբեղմնավորիչ միջոց։ Պաշտոնական տվյալներով՝ դրա արդյունավետությունը 98% է։
- Պահպանակը 100%-ով պաշտպանություն է ապահովում
Բացարձակ հուսալի հակաբեղմնավորիչ միջոց, ցավոք, գոյություն չունի։ Բայց 98%-ը շատ բարձր ցուցանիշ է։ Այդ պատճառով երբեք չպետք է անտեսել պահպանակի օգտագործումը, որպեսզի պաշտպանվես անցանկալի հետևանքներից։
- Օրալ սեռական հարաբերությունների դեպքում պահպանակ հարկավոր չէ
Բացի անցանկալի հղիությունից խուսափելուց, պահպանակը պաշտպանում է նաև տարբեր սեռավարակներից, որոնցից շատերը (օրինակ՝ հերպեսը, մարդու պապիլոմավիրուսը, ՁԻԱՀ և միշ շարք այլ սեռական ճանապաևհով փոխանցվող ինֆեկցիաեր) կարող են փոխանցվել ցանկացած տիպի սեռական ակտից։ Հետևաբար, մասնագետները խորհուրդ են տալիս պահպանակը կիրառել նույնիսկ օրալ և անալ սեքսի ժամանակ։
- Երկու պահպանակը ավելի անվտանգ է, քան մեկը
Միանգամից երկու պահպանակի օգտագործելու դրանք շփման հետևանքով կարող են միմյանց վնասել, ինչը մեծացնում է պատռվելու վտանգը։ Միայն մեկ որակյալ պահպանակն ամբողջությամբ բավարար է։
- Որոշ տղամարդկանց առնանդամի չափեսերը չե համաատասխանում պահպանիկ չափսերի
Առնանդամը չի կարող լինել չափազանց մեծ պահպանաի համար, այլ կարող է պարզապես ընտրված լինել ոչ ճիշտ չափս։ Պահպանակները չափազանց էլաստիկ են, և ըստ Մեծ Բրիտանիայի Առողջապահական Ծառայությունների (NHS) տվյալների, մեծ չափսի պահպանակները կարող են ձգվել մինչև 45 սմ։
- Պահպանակի չափսը նշանակություն չունի
Իրականում՝ շատ մեծ նշանակություն ունի։ Չափազանց մեծ պահպանակը կարող է սահել, իսկ փոքր պահպանակը՝ պատռվել։ Պահպանակի չափը որոշվում է ոչ միայն երկարությամբ, այլև լայնությամբ։ Պահպանակները հասանելի են տարբեր չափերի՝ ամենափոքր S չափից մինչև ամենամեծ XXXL։







