Ալկոհոլ
Ձեզ կարող է թվալ, որ աշխատանքից հետո մի գավաթը գարջուրը միայն օգուտ է բերում, բայց եթե հորմոնային բալանսը ձեր համար առաջին տեղում է, ապա կամ ընդհանրապես հրաժարվեք խմիչքից, կամ իսկապես սահմանափակվեք միայն մեկ գավաթով:
Նույն էնդորֆինները, որոնք արտազատվում են ալկոհոլի օգտագործման ընթացքում օրգանիզմում և բարձրացնում են տրամադրությունը, նաև սպանում են տեստոստերոնը բջջային մակարդակում: Բացի այդ, այս հեղուկ կալորիաները արագ հիպերտրոֆիկացնում են գոտկատեղը, ինչը հետագայում նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը:
Սոյա
Կներեք, հարգելի վեգաններ, բայց դա ամենաառողջ սնունդը չէ: Իհարկե, հետազոտության արդյունքների մեջ կան շատ հակասություններ (թեկուզ այն պատճառով, որ դրանք կարող են հովանավորվել վեգանների կողմից), քանի դեռ չի հերքվել Կոլորադոյի պետական համալսարանի գիտնականների հայտնագործությունը. մեծ քանակով սոյա ընդունելուց աղիներում սկսվում արտադրվել էկվոլ կոչվող հորմոնանման նյութ, որը որ նվազեցնում է տեստեստերոնի քանակը:
Քաղցր ըմպելիքներ
Քաղցր գազավորված ըմպելիքներով զգալի քանակի շաքար է ներմուծվում օրգանիզմ։ Օքսֆորդի համալսարանի ուսումնասիրության արդյունքում տղամարդկանց մոտ, ովքեր օրական օգտագործում էին 75 գրամ մաքուր շաքար, տեստոստերոնը միջինում նվազել է 25 տոկոսով: Կոլայի մեկ շիշը պարունակում է 39 գրամ շաքար, այնպես որ օրական ընդամենը մի քանի շիշը զգալիորեն ճնշում է ձեր ՙՙտղամարդկայնությունը՚՚:
Թխվացքներ
Շատերի համար օրվա ընթացքում սթրեսային իրավիճակից դուրս գալու համար կարող է մի փոքր օգնել միայն մեկ բաժակ սուրճը թարմ բլիթով կամ այլ քքաղցր բանով: Բայց բացի շաքարից, նման ՙՙփրկիչներըՙՙ պարունակում են նաև ՏՐԱՆՍ ճարպեր, որոնք մարգարինի և թխվածքի այլ խառնուրդների մաս են կազմում: British Journal of Nutrition պարբերականի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տրանս ճարպերը բացասաբար են ազդում տեստոստերոնի արտադրության վրա։
Կտավատի սերմեր
Չնայած այն փաստին որ վերջերս բավականին լայն տարածում ունեն կտավատի սերմերի դրական կողմերի մասին խոսակցությունները(և դրանք պարունակում են շատ օմեգա -3 ճարպաթթուներ), ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի բժշկական կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կտավատը հարուստ է լիգնան կոչվող քիմիական նյութով, որը նպաստում է տեստոստերոնի նվազմանը բոլոր տղամարդ մասնակիցների մոտ: Այնպես որ, ավելի լավ է ձեռնպահ մնալ:






