Ցուցակը հիմնականում բաղկացած է բուսական ծագման մթերքներից. ըստ ուսումնասիրությունների՝ այն մարդիկ, ովքեր իրենց սննդակարգում ընդգրկում են տարբեր բանջարեղեններ, մրգեր և ընդեղեններ, 50 տոկոսով ավելի քիչ են տառապում քրոնիկ հիվանդություններից։ Սա չի նշանակում, որ տարիքի հետ դուք պետք է հրաժարվեք մսից, բայց եթե ցանկանում եք ավելի երիտասարդ տեսք ունենալ և զգալ, ապա ձեր ճաշացանկում ավելացրեք հետևյալ մթերքները.
Ավոկադո
Ավոկադոն պարունակում է ճարպեր, որոնք բաղկացած են չհագեցած ճարպաթթուներից՝ դրանք դրական են ազդում օրգանիզմի նյութափոխանակության վրա և իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը։ B և C վիտամիններ, մագնեզիում և բետա-կարոտին. սա օգտակար նյութերի ամբողջական ցանկը չէ, որոնք մտնում են ձեր օրգանիզմ ավոկադոյի հետ միասին:
Ծնեբեկ
Ծնեբեկը համարվում է նախաբիոտիկների լավագույն աղբյուրներից մեկը՝ դրանք նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների աճին: Սա հատկապես կարևոր է տղամարդկանց համար. առողջ աղիները ամրապնդում են իմունային համակարգը, պաշտպանում օրգանիզմը մի շարք հիվանդություններից, ինչպես նաև կանխում է դեպրեսիայի առաջացումը:
Ձուկ
Այն սպիտակուցի իդեալական աղբյուր է 50 տարեկանից բարձր տղամարդկանց համար. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կամավորները, ովքեր որ շաբաթական առնվազն մեկ անգամ ձուկ են կերել, սրտանոթային հիվանդությունների ռիսկը նրանց մոտ 16 տոկոսով ցածր է եղել: Այս ամենը շնորհիվ հայտնի չհագեցած ճարպաթթուների: Տարիքի հետ օրգանիզմը ավելի ու ավելի քիչ առողջ ճարպեր է արտադրում, ուստի կարևոր է այդ պաշարները համալրել ճիշտ մթերքներով:
Սպանախ
Եվ ոչ միայն սպանախը, նաև կաղամբն ու ռուկոլանելն է հարուստ վիտամիններով ու միկրոէլեմենտներով, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա։
Ընկուզեղեն
2019 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընկուզեղենը կարող է նվազեցնել տարիքային մի շարք հիվանդությունների ռիսկը և նույնիսկ երկարացնել կյանքը: Ընկույզը հարուստ է վիտամին E-ով, առողջ ճարպերով և հակաօքսիդանտներով, որոնք նաև մաշկն են երիտասարդ և առողջ են պահում: